ՄԵՐ ՄԱՍԻՆ
MEGA LIFT

ՄԵԳԱ ԼԻՖՏ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015թ-ին, գործունեություն է ծավալում ՀՀ-ում, լիցենզավորված է ՀՀ Քաղաքաշինության նախարարության կողմից Մեր կազմակերպությունը գործունեություն է ծավալում ՀՀ-ում 2015թ-ից սկսած՝ ՀՀ Քաղաքաշինության նախարարության կողմից տրված Թիվ 16650 լիցենզիայի հիման վրա: Իրականացրել և շարունակում ենք իրականացնել վերելակների, ամբարձիչների, խոհանոցային վերելակների և շարժասանդուխքների ներկրում, տեղադրում և հետագա սպասարկում ՀՀ ամբողջ տարացքում: Պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ կարողանում ենք իրականություն դարձնել ինժիներական բարդ լուծումներ պահանջող մեծ պրոյեկտներ, պահպանելով միջազգային ստանդարտները:

Մեր առաքելությունը

Մեր կարգախոսն է՝ անվտանգություն և որակ Ընկերության առաջնային նպատակն է դարձնել հարմարավետ և անվտանգ քաղաքացու կյանքը, ավտոմատացնել փոքր բեռների տեղափոխությունը փակ տարացքներում, օպտիմալացնելով աշխատուժի քանակը:

Մեր տեսլականը

Ունենալ բարձր մակարդակ ծառայության ոլորտում, որը միտված կլինի հասարակության կենսակերպը լավացնելուն և ավելի հարմարավետ դարձնելուն: Մենք յուրաքանչյուր խնդրին տալիս ենք նորարարական լուծումներ, ապահովելով անվտանգություն և ստանձնելով սոցիալական պատասխանատվություն:

Մեր առաջարկը

Համաշխարհային և տեղական օպտիմալ համադրությամբ, մենք կարող ենք առաջարկել ուղղահայաց և հորիզոնական ուղևորների/բեռնափոխադրումների լուծումներ բոլոր հաճախորդների համար: Որպես վերելակների և շարժասանդուխքների պրոֆեսիոնալ տեղադրող, մենք կկազմակերպենք համակողմանի համագործակցություն տեղական և միջազգային հաճախորդների հետ:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ